ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նախկինները տղամարդ էին և պահում էին իրենց խոսքն ու տված երդումը, գոնե թե իրավապահ համակարգի` սպայի պատվի մակարդակով (հայտարարություն կալանավայրից)

Նախկինները տղամարդ էին և պահում էին իրենց խոսքն ու տված երդումը, գոնե թե իրավապահ համակարգի` սպայի պատվի մակարդակով  (հայտարարություն կալանավայրից)
09.07.2023 | 08:13

Հեռուստացույցով տեսա Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը, որտեղ վերջիններս թմրավաճառների իբր բացահայտված ցանցի հետ կապել էին իմ ընտանիքի անդամներին և տեղադրել էին նաև իմ մասին տեսահոլովակ, նաև ինձ կապելով այդ գործի հետ:

Այս առումով հայտնում եմ հետևյալը, իմ ընտանիքը` կինս, որդիս, հարսս այնքան կապ ունեն այդ գործի հետ, որքան որ 2018 թվականին հրապարակում ելույթ ունեցող Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը` վերջինիս հետ: Հայտարարում եմ, որ իմ և իմ ընտանիքի և իմ մտերիմների դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են, իսկ կալանավորվածները՝ պատանդներ:

Սա տոտալ քաղաքական հետապնդում է, զուգորդված խոշտանգումներով և իրավական բեսպրեդելով: Նպատակը մոտակա քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ի հաղթանակի ապահովումն է:

Ի դեպ, չեմ կարող չանդրադառնալ նաև ՔՊ սիրած նախկին և ներկա խաղին:

Այսպես` ի տարբերություն ներկաների, նախկինները քաղաքական պատվերի շրջանակում մի ամբողջ ընտանիք շինծու գործերով չէին կալանավորում և չէին խոշտանգում: Ավելին` չէին սպառնում տան տղամարդուն կնոջ և որդու հանդեպ խոշտանգում կատարելով, իսկ ամենակարևորն այն է, որ նախկինները տղամարդ էին և պահում էին իրենց խոսքն ու տված երդումը, գոնե թե իրավապահ համակարգի` սպայի պատվի մակարդակով:

Իսկ որպես ամփոփում կասեմ հետևյալը. բումերանգի օրենքին չեն հավատում այն մարդիկ, ովքեր դեռ դրա հետ չեն հանդիպել, իսկ որ այդ հանդիպումն անխուսափելի է՝ դա պատմական փաստ է և անհերքելի։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ

Դիտվել է՝ 4575

Մեկնաբանություններ